Ուրախների եւ հնարամիտների ակումբի (КВН) անփոխարինել վարող եւ ռեժիսոր Ալեքսանդր Մասլյակովն այսօր նշում է իր 70-ամյակը: Իսկ նոյեմբերի 13-ին, նշել են ՈՒՀԱ-ի ստեղծման 50-ամյակը, հաղորդում է «Իզվեստիան»:

ՈՒՀԱ-ի նախկին ու ներկա հազարավոր անդամներ, հեռուստատեսային գործիչներ եւ երկրպագուներ այսօր շնորհավորանքներ են հղում Մասլյակովին: Շնորհավորանքներին է միացել նաեւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում Մասլյակովն իր հաղորդման հաջողության գաղտնիքը բացատրել է նրանով, որ «ՈՒՀԱ-ն, որպես հայելի, ցուցադրում է այն, ինչ տեղի է ունենում յուրաքանչյուր հանդիսատեսի կյանքում: ՈՒՀԱ-ն կյանքի արտացոլումն է»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մասլյակովին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի մեդալով: