Ռուսաստանի եւ Ադրբեջանի գործող պայմանավորվածությունները թույլ են տալիս Գաբալայի տեղորոշիչ կայանը անխոչընդոտ օգտագործել իբրեւ Ռուսաստանի ՀՀՊ-ի տարր: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ռուս-ադրբեջանական համապատասխան համաձայնագրեր կան: Եթե հարկ լինի այդ տարրը ՌԴ ՀՀՊ-ում օգտագործելու, ապա, բնականաբար, Ռուսաստանը այդ պայմանագրի երկարացման հարց կառաջադրի», -ըստ РБК-ի` ասել է Ն. Բորդյուժան:



























