Թուրքիայում քուրդ գործիչների  ձերբակալությունների ընթացքում հայտնաբերված փաստաթղթերում նշվել է, թե Օջալանը նամակ է գրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ հրամայել 1000 քուրդ զինյալ ուղարկել նրան աջակցելու համար։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանության կողմից «Քուրդիստանի հասարակությունների միության» (KCK) գործով տեղի ունեցած ձերբակալությունների ժամանակ հայտնի է դարձել, որ Սիրիայի եւ PKK-ի( Քուրդիստանի բանվորական կուսակցություն) միջեւ բանակցություններ են տեղի ունեցել։

Նշվում է, որ մոտ 20 տարի Սիրիայից PKK-ն ղեկավարող Օջալանը չի խզել հարաբերությունները Սիրիայի իշխանությունների հետ եւ հրամայել է իր ենթականներին իր անունից Ասադին նամակ գրել։  Հայտնի է դարձել առաջ Ասադին ուղարկված նամակում Օջալանը նշել է, թե տեղյակ է Սիրիայի նախագահի՝ քրդերին ուղղված ուղերձից եւ շեշտել, թե ինքը հարգանքով հիշում է Ջեմիլ Ասադին եւ Հաֆըզ Ասադին։

Թուրքական պարբերականը պնդում է, թե մոտ 6 ամիս առաջ Օջալանը հրահանգել է իր ենթարականերին՝ Սիրիայում ապստամբների դեմ պայքարում Ասադին օգնության ուղարկել 1000 քուրդ զինյալի։