Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «Արցախի զարգացման խումբ» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ում Արցախի ճանաչելիության նպաստմանը, նրա ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրների ներկայացմանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ներբուհական համագործակցությանը եւ այս ոլորտում ամերիկյան առաջատար ուսումնական հաստատությունների հետ կայուն կապերի հաստատմանն ու խորացմանը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: