Առաջիկա 4 տարիների ընթացքում միջազգային գործընկերները ծրագրում են Ուկրաինային տրամադրել 60 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական աջակցություն։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն 20 անվտանգության համաձայնագիր է ստորագրել դաշնակիցների, մասնավորապես՝ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նա հավելել է, որ արդեն այս տարի երկիրն իր դաշնակիցներից լրացուցիչ 50 միլիարդ դոլար կստանա՝ շնորհիվ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթի։





























