ՀԱՊԿ բոլոր պետությունների համար այդ կազմակերպության ձեւաչափում հակահրթիռային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման հարցը դեռ չի քննարկել: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով, ծրագրեր կան հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ստեղծելու ուղղությամբ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նկատել է, եր արդեն գոյություն ունի ՀՕՊ ռուս-բելառուսական համակարգ, ձեւավորման փուլում է գտնվում հայ-ռուսական ՀՕՊ համակարգը, պայմանավորվածություն կա ղազախների հետ, որին կարող են միանալ Կենտրոնական Ասիայի մյուս երկրները:
«Կան ծրագրեր այդ համակարգերը միացյալ կոլեկտիվ համակարգում ընդգրկելու շուրջ»,- ասել է Բորդյուժան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























