Եմենի մայրաքաղաք Սանայում, երկրի նախագահի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով զոհեր ու վիրավորներ կան: Ինչպես հայտնել են քաղաքի կենտրոնում բացված դաշտային հոսպիտալի բժիշկները, 5 մարզ սպանվել է, 25-ը` վիրավորվել:
Ականատեսնեի խոսքով, նախագահ Սալեհի կողմնակիցները կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք պահանջում են նախագահին դատի տալ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ երեկ Եմենի նախագահը իշխանությունը ժամանակավոր կառավարությանը փոխանցելու վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել: Սալեհը պետք է լքի նախագահի պաշտոնը 30 օրվա ընթացքում եւ իր լիազորությունները փոխանցի փոխնախագահ Աբդու Ռաբու Մանսուր Հադիին:
Ստորագրված փաստաթուղթը երաշխավորում է, որ Սալեհը եւ նրա շրջապատը քրեական հետապնդման չեն ենթարկվի:



























