Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետին, ով Դերսիմի կոտորածների համար ներողություն էր խնդրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Յուսուֆ Հալաչօղլուն պնդել է, թե Էրդողանը չի կարող պետության անունից ներողություն խնդրել։ «Վարչապետն ինչպե՞ս կարող է միայնակ նման բան որոշել։ Թող բերի խորհրդարան, տեսնենք։ Եթե իր պապն է արել, թող ներողություն  խնդրի, սակայն կառավարության անունից չի կարող դա անել։ Ներողություն խնդրելու համար պետք է խորհրդարանի որոշումը լինի։ Մի փաստաթուղթ ներկայացնելով՝ չես կարող ներողություն խնդրել»,-իր զարմանքն է հայտնել Հալաչօղլուն՝ շեշտելով, թե  Հայկական հարցի հետ կապված «թողենք այն պատմաբաններին» ասող վարչապետը չէր կարող նման հայտարարություն անել։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե եթե պետք լինի, Դերսիմի կոտորածների համար ինքը պետության անունից ներողություն կխնդրի եւ խնդրում է։ Նա Դերսիմի կոտորածների համար մեղադրել էր «Ժողովրդա-հանրապետական»-ին՝ պնդելով, որ այն ժամանակ այդ կուսակցությունն է եղել իշխանության։