Ողջ Եվրոպայից ժամանած բարձրաստիճան ուղղափառ հոգևորականությունը և Բուլղարիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի օրը հավաքվել են Սոֆիայի գլխավոր մայր տաճարում՝ Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու նոր պատրիարքի գահակալման արարողությանը մասնակցելու համար, հաղորդում է AP-ն:

52-ամյա Դանիիլ պատրիարքն ընտրվել է երեք թեկնածուներից կիրակի առավոտյան՝ հաջորդելու Նեոֆիտոս պատրիարքին, որը մահացել էր մարտին:

Գահակալության արաողությանը, որը սկսվել է եպիսկոպոսների քվեարկությունից անմիջապես հետո, մասնակցել են Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Ռուսաստանի և Վրաստանի ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները, ինչպես նաև Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը։

Բուլղարիայի 6,8 միլիոնանոց բնակչության մոտ 80%-ը ուղղափառ քրիստոնյաներ են։