Սերբիան Կոսովոյին սպառնացել է պատերազմով, եթե Կոսովոյի սերբերի նկատմամբ ճնշումները շարունակվեն: Այս մասին հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Իվիցա Դաչիչը:

Ինչպես հաղորդում է տեղական B92 հեռուստաալիքը, Դաչիչը հայտարարել է, որ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին պետք է իմանա, որ Կոսովոյի սերբերի վրա հարձակումները կգնահատվեն որպես հարձակում Սերբիայի վրա:

Նա հիշեցրել է, որ Սերբիան պատմության ընթացքում մի քանի անգամ կորցրել, ապա վերադարձրել է Կոսովոն:

Ընդ որում, դիտորդները, մեկնաբանելով նախարարի հայտարարությունը, նշել են, որ Դաչիչի «մեսիջը» հասարակությանն է ուղարկվել Սերբիայի ներսում եւ որ Բելգրադի կողմից ռազմական ուժի կիրառումը ներկայումս անիրական է, գրում է «Վզգլյադը»:

Հիշեցնենք, որ իրավիճակը Կոսովոյի հյուսիսում, որտեղ կոմպակտ սերբեր են բնակվում, լարվել են: Վերսկսվել են բախումները ՆԱՏՕ-ի զինծառայողների ու տեղի սերբերի միջեւ, որոնք փորձում են խանգարել իրենց կառուցած բարիկադները քանդելուն: