Աֆղանստանում թալիբները Ֆարահ նահանգում հարձակվել են մասնավոր մի ձեռնարկության վրա, որի հետեւանքով սպանվել 12, վիրավորվել 9 մարդ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Աֆղանստանի ՆԳ նախարարությունը:
Ֆարահ նահանգը գտնվում է երկրի արեւմուտքում եւ սահմանակից է Իրանին:



























