Իրաքում, այսօր` նոյեմբերի 24-ին, մահապատժի են ենթարկել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 12 անդամների: Դատավճիռն ի կատար ածելու մասին տեղեկացրել է երկրի արդարադատության փոխնախարար Բուշո Իբրահիմը:

Նրանք մահապատժի են ենթարկվել 2006-ին Էդ-Դուջեյլ քաղաքում հարսանիքի ժամանակ 70 մարդու կոտորելու համար:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունիսին դատարանը շիա բնակչության հանդեպ հանցագործություններ գործելու համար մահապատժի է ենթարկել 15 մարդու, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: