ՆԱՏՕ-ի անդամները վախենում են դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ը հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Դրա մասին գրում է Euractiv-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ եթե ծայրահեղ աջերը հաղթեն Ազգային ժողովի ընտրությությունների երկրորդ փուլում, նրանք կկարողանան կա՛մ մտնել կառավարություն, կա՛մ դառնալ ուժեղ խորհրդարանական փոքրամասնություն, որն ընդունակ է արգելափակել իշխող կոալիցիայի նախաձեռնությունները, գրում է gazeta.ru-ն։ ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկի կարծիքով՝ դա կարող է ազդել Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Էմանուել Մակրոնը կմնա նախագահ։
Ըստ աղբյուրի՝ որոշ դիվանագետներ մտավախություն ունեն, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և նաև սկսել ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան ներկայում:





























