Եկատերինբուրգում պարզվել են հանգամանքները, ըստ որոնց Նիժնի Տագիլի դպրոցի մոտ ադրբեջանցիները ծեծել են ոմն աղջկա։ Քննչական կոմիտեի նյութերում կոնֆլիկտի փաստը հաստատված է, սակայն քննիչը որոշել է դեռահասների նկատմամբ քրեական գործ չհարուցել։ Ականատեսները հայտնել են, որ աղջկան բռունցքներով ծեծել ու ոտքերով հարվածել են որովայնին։
Ըստ գործի նյութերի՝ Նիժնի Տագիլում տեղի ունեցածի բոլոր մասնակիցները հարցաքննվել են։ Նրանց ցուցմունքները համապատասխանում են: Բոլորը հայտնել են աղջկան ծեծի ենթարկելու փաստը, սակայն քննիչը քրեական գործ չի հարուցել՝ հենվելով Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վրա (արարքի մեջ հանցակազմի բացակայություն):
Ինչպես պարզել է TagilCity.ru-ն, աղջկան ծեծի ենթարկած երկու աշակերտների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Դեռահասներին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար պատասխանատվության ենթարկելու կարիք չկա, վճռել է առանձնապես կարևոր գործերով քննիչը։
Հանցակազմի բացակայության հիմքով դեռահասների մորը ևս ազատել են հանցագործության կատարմանն անչափահասին ներգրավելու մեղադրանքից։ Կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել միայն խուլիգանության համար։
Հատկանշական է, որ փաստաթղթում գրված է, որ ընտանիքի երեք անդամները իրականում հարվածներ են հասցրել՝ առաջին եղբայրը երկու բռունցքով հարվածել է աղջկա դեմքին, երկրորդը երկու հարված է հասցրել աղջկա որովայնին, մի ապտակ էլ տղաների մայրն է հասցրել աղջկա դեմքին։
Հիշեցնենք, որ Նիժնի Տագիլում դպրոցականների ծեծկռտուքին առնչվող միջադեպը հասարակական լայն հնչեղություն էր ստացել։ Շատերը դատապարտել են ադրբեջանցի երեխաներին և նրանց մորը, որ ծեծի են ենթարկել աղջկան, որին դաստիարակում է տատիկը։ Գործի քննությունը ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հսկողության տակ էր։



























