Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի ընտանիքին շանտաժի ենթարկելու մեջ կասկածվող ևս մեկ անձի։
Ըստ Bild-ի՝ Շումախերի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը դարձել է այս գործով զբաղվող 4-րդ անձը, որը նախկինում կալանավորվել է։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ շանտաժիստների խմբին պետք է օգներ հանցակիցը, ով «պատկերացում ուներ ընտանիքի անձնական կյանքի մասին»։ Ենթադրվում է, որ Շումախերի նախկին անվտանգության աշխատակիցը Վուլֆրատ (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) քաղաքից թվայնացրել է ընտանիքի անձնական լուսանկարները և դրանք տրամադրել մեղադրյալ դռնապան Յիլմազ Թ.-ին և նրա որդուն:
Նրանք իրենց, հերթին, հույս ունեին մեծ գումարներ աշխատել՝ Շումախերի ընտանիքից 15 միլիոն եվրո պահանջելով։ Ըստ ամենայնի, պահակին խոստացել են այս գումարի մի մասը։
Հաղորդվում է, որ Յիլմազ Թ.-ն աշխատում է որպես գիշերային ակումբի անվտանգության աշխատակից և տուն ունի Կոնստանցա լճում: Նրան և որդուն բերման են ենթարկել հունիսի 19-ին սուպերմարկետի կայանատեղիում, երբ նրանք մեքենայով Վուպերտալից Կոնստանց էին գնում։
Կալանավորվել է Շումախերի ընտանիքին շանտաժի ենթարկելու մեջ կասկածվող անձը

Հասանելի է
русскийՏեղադրություն




























