Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի առաջին կինը՝ Միրտա Դիաս-Բալարտը, մահացել է 95 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է նրա թոռը՝ Ֆիդել Անտոնիո Կաստրո Սմիրնովը։

«Մեծ սիրով շրջապատված՝ մահացավ իմ սիրելի տատիկը՝ Միրտա Դիաս-Բալարտ Գուտիերեսը։ Հրաշալի կինը հեռացավ մեզնից»,- շաբաթ օրը X-ում  գրել է նա:

Ինչպես նշում է The Washington Post-ը, կինը մահացել է Մադրիդում։

Միրտա Դիաս-Բալարտի և Ֆիդել Կաստրոյի ամուսնությունը տևել է յոթ տարի՝ 1948-1955 թվականներին զույգը որդի է ունեցել։