Առնվազն վեց մարդ է տուժել Պամպլոնայում (Նավարայի ինքնավար շրջան) Սան Ֆերմինի փառատոնի շրջանակներում ցլերի հետ 2024 թվականի առաջին վազքին մասնակցելու ժամանակ: Այս մասին X-ում հայտնել է Կարմիր խաչի տարածքային բաժանմունքը։
Ավանդաբար մրցավազքը սկսվում է տեղական ժամանակով ուղիղ ժամը 08:00-ին և տևում մոտ երեք րոպե:
Նավարայի հովանավոր Սուրբ Ֆերմինի պատվին անցկացվող փառատոնը կտևի մոտ մեկ շաբաթ։Դրա շրջանակում է անցկացվում ցլերի հետ ամենօրյա վազքը (encierro), որի ընթացքում հարյուրավոր մարդիկ, վանդակներից ազատված կենդանիների հետապնդմամբ, մի քանի րոպե վազում են նեղ փողոցով:
Մրցավազքին կարող են մասնակցել ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները։ Հաճախ նրանցից ոմանք, ցլերից փախչելիս, դիտավորյալ նվազագույն հեռավորություն են պահպանում կենդանիներից՝ միջոցառումն ավելի տեսարժան դարձնելու համար։ Նրանք, ովքեր չեն համարձակվում մասնակցել էնսիերոյին, կարող են դիտել տեսարանը ապահով վայրից։ Ամեն տարի փառատոնի ընթացքում վազքի մասնակիցների վիրավորման դեպքեր են գրանցվում։





























