Ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանը չի կարող քաղբանտարկյալ համարվել. նոյեմբերի 25-ին մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ անդամ, ջավախքցի Հայկ Սանոսյանը:
Հիշեցնենք, Վահագն Չախալյանը, ում վրացական իշխանությունները ձերբակալել էին 2009թ. ապրիլին, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Հոկտեմբերի սկզբին Չախալյանը մեկշաբաթյա հացադուլ էր հայտարարել, որից հետո հայտարարվել էր նրա բանտարկության պայմանների բարելավման մասին, նրան թույլատրել էին նաեւ հանդիպել հարազատների եւ հոգեւորականների հետ:
«Նա ոչ մի քաղաքական գործունեություն չի ծավալել: Ուղղակի վերցրել է վարդը, գնացել գյուղապետարան եւ վերադասին ասել` գնա: Փորձել է «վարդերի հեղափոխություն իրականացնել նաեւ հայրենի գյուղում»,– ասել է Հ. Սանոսյանը:




























