Աֆղանստանի Կանդահար նահանգում նոյեմբերի 23-ին ՆԱՏՕ-ի ուժերի օդային հարվածի հետեւանքով վեց երեխա եւ մեկ մեծահասակ խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հաղորդել են տեղական իշխանությունները:

Նահանգապետի ներկայացուցիչը Reuters-ին պատմել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը հետապնդելիս են եղել հինգ գրոհայինների, որոնք ինքնաշեն ճանապարհային ականներ էին տեղակայում: Նրանց հաջողվել է  սպանել նրանցից մեկին, մյուսները թաքնվել են մոտակա գյուղում: ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը գնդակոծել են գյուղը, ինչի հետեւանքով 7 խաղաղ բնակիչ է սպանվել, որոնցից վեցը երեխաներ են: Եւս երկու աղջիկներ վիրավորվել են:

Երկրի նախագահ Համիդ Կարզայը կարգադրել է մանրամասն հետաքննել սույն միջադեպի հանգամանքները: ԱՄՆ զորքերի հրամանատար եւ ISAF НАТО գեներալ-լեյտենանտ Ջոն Ալենը հայտնել է, որ դեպքի հետաքննությունն արդեն սկսվել է: