Ներկա իրադրությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր պատերազմի վերսկսմանը: Այդ մասին APA-ին հայտնել է Կենտրոնական Ասիայի գիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, փորձագետ Սվանեթ Քորնելը:

«Ես չեմ կարծում, որ առաջիկա ժամանակահատվածում բանակցային գործընթացում կլինեն էական փոփոխություններ: Ես երբեք չեմ կարծել, որ Կազանյան հանդիպումը որեւէ արդյունքներ կտա: Իրականում, հակամարտությունը ետին պլան է մղվել, եւ ոչ միջնորդները, ոչ էլ ուրիշները լուրջ քայլեր չեն ձեռնարկում հակամարտության լուծման ուղղությամբ»,-կարծում է Սվինեթ Քորնելը:

Պատասխանելով նոր պատերազմի հավանականության մասին հարցին` շվեդ փորձագետը հայտարարել է, որ դա միանգամայն հավանական է. «Սակայն շատ ավելի հեշտ ու էժան է կանխել պատերազմը, քան թե թույլ տալ դրա հավանական վերսկսումը: Այդպես է եղել նաեւ Վրաստանում: ԵՄ-ն հարկադրված էր երեք միլիարդ դոլար ծախսել վրացական տնտեսության վրա եւ հատկացրեց մեծ քաղաքական կապիտալ, եւ եթե այդ օգնության կեսը տրամադրվեր նախքան պատերազմը, եւ էսկալացիայի հավանականությունից կարելի էր խուսափել: Սակայն մի բան է, թե միջազգային հանրությունը ինչ պետք է ձեռնարկի, մեկ այլ գործ է, թե ինչ է այն իրականում անում»,-նշել է Սվանեթ Քորնելը: