Քամալ ալ-Գանզուրին պաշտոնապես նշանակվել է Եգիպտոսի վարչապետ: Բարձրագույն ռազմական խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտաուին տվել է նրան համապատասխան բոլոր լիազորությունները: Բարձրագույն խորհրդի հայտարարությունը հրապարակել է «Նայլ» հեռուստաալիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղեկությունները, որ ալ-Գանզուրին նշանակվել է Եգիպտոսի վարչապետ, հայտնի էին դարձել նոյեմբերի 24-ին, բայց պաշտոնապես չեն հաստատվել:

Քամալ ալ-Գանզուրին զբաղեցրել է Եգիպտոսի կառավարության ղեկավարի պաշտոնը 1996-99 թվականներին: Գանզուրիի թեկնածությանը դեմ են Թահրիրի ցուցարարները, որոնք նրան ասոցացնում են Մոսնի Մուբարաքի վարչախմբի հետ:

Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվում Թահրիր հրապարակում, որտեղ այսօր կրկին կայանալու է «միլիոնների երթը»: