Նոյեմբերի 25-ին, ժամը 11.54-ին Նախիջեւան-Հայաստանի սահամանային գոտում` Սիսիան քաղաքից 33 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 39.320 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.780 աստիճան:


























