Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով մտադիր է առաջադրվել նախագահական առաջիկա ընտրություններում, դժգոհել է իր ծանր եւ տհաճ աշխատանքից: Իհարկե, նա դա արել է որպես հաճոյախոսություն` կանանց ֆորումի մասնակիցների հասցեին, որին Պուտինը մասնակցել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
«Մեր բարդ, տհաճ աշխատանքի ժամանակ եւս հաճելի պահեր են լինում: Խոսքը այսօրվա հանդիպման մասին է»,-ասել է Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հաճոյախոսության ենթատեքստում նրանցից ետ չի մնացել Մեդվեդեւը, ով հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ հանդիպումից եւ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մասնակցել նիստին:
«Ես ավելին կասեմ, հնարավոր է, դիվանագիտորեն ոչ հարիր բան. ես այնքան էլ չեմ ցանկանում հեռանալ ձեզանից եւ գնալ իմ գործընկերոջ մոտ»,-հայտարարել է նա:
Մինչ այդ, Դմիտրի Մեդվեդեւը եւ Վլադիմիր Պուտինը մասնակիցների հետ կիսել են իրենց երաժշտական նախասիրությունները: Ընդ որում, այստեղ էլ ի հայտ եկել հակասություններ նախագահի եւ վարչապետի միջեւ: Այսպես, նախագահը էթնիկական երաժշտություն է լսում, իսկ Պուտինը` «ռուսերեն եւ սիրում է ռուսականը», հաղորդում է RBC-ն:


























