Իսրայելական բանակը (IDF) հայտարարել է, որ իր տանկերն ու հրետանին կրակել են Սիրիայի հարավում գտնվող սիրիական բանակի թիրախների վրա, որոնք «խախտել են 1974 թվականի անջատման պայմանագիրը», գրում է Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սիրիական Գոլանի բարձունքների վրա կառուցված կառույցները «խախտում են 1974 թվականին Իսրայելի և Սիրիայի միջև ստորագրված անջատման համաձայնագիրը, որն ավարտեց Յոմ Կիպուրի պատերազմը»:
«Իսրայելական բանակը պատասխանատվություն է կրում սիրիական բանակին այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իր տարածքում և չի հանդուրժի զինադադարի պայմանավորվածությունը խախտելու փորձերը», - ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ:





























