Լոռիի մարզում, այսօր` նոյեմբերի 25-ի երեկոյան ինքնասպանության փորձ է տեղի ունեցել:

Ինչպես Ալավերդի քաղաքից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ժամը 17-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի տարածքում  ինքնասպանություն կատարելու նպատակով, ոմն քաղաքացի իրեն Դեբեդ գետն է նետել:

Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր են մեկնել Թումանյանի հրշեջ փրկարարները, ովքեր էլ  գետից դուրս են բերել ոչ սթափ վիճակում գտնվող  տղամարդուն եւ հանձնել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցներին: Մեր թղթակցին հաջովել է պարզել ինքնասպանության փորձ կատարողի ինքնությունը. նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Բաբայանն է, ով չունի մշտական բնակության վայր:

Հանգամանքները պարզվում են: