Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության երկրորդ գագաթաժողովին, որին Կիեւը պատրաստվում է հրավիրել Մոսկվային, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մեզ հայտնի են Կիեւի վարչակարգի եւ նրա արեւմտյան կուրատորների մտադրությունները՝ «ռեաբիլիտացվելու» խաղաղության անհաջող գագաթաժողովից հետո Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում այս տարվա հունիսի կեսին, եւ փորձելու նման միջոցառում անցկացնել»,- ասել է Գալուզինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում լսում են «նախկին հռետորաբանությունը՝ այն սին հաշվարկով, որ առաջ մղվի միանգամայն փակուղային վերջնագրային «Զելենսկու բանաձեւը», ինչպես նաեւ տեսնում են «ուկրաինական հակամարտության կարգավորման այլ նախաձեռնությունների գիտակցված արհամարհում»։
«Մենք նման վերջնագրեր չենք ընդունի եւ նման «գագաթաժողովների» մասնակցել չենք պատրաստվում»,- ասել է Գալուզինը՝ խաղաղության համաժողովն անվանելով «խարդախության դրսեւորում»։





























