Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան, ներառվել է այն կազմակերպությունների և անհատների ցուցակում, որոնց վերաբերյալ ահաբեկչության և ծայրահեղական գործունեության մեջ նրանց մասնակցության մասին տեղեկություններ կան։

Ըստ «Коммерсантъ»-ի՝ դրա մասին տեղեկություն է հայտնվել Ռոսինֆորմմոնիտորինգի գրանցամատյանում։

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը հուլիսի 9-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության պահանջով, Յուլիա Նավալնայային հեռակա երկու ամսով ձերբակալել է «ծայրահեղական համայնքին» մասնակցելու գործով։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» 3 ուղղիչ գաղութում։ Յուլիա Նավալնայան լքել է Ռուսաստանը 2021 թվականի փետրվարին՝ ամուսնու ձերբակալությունից հետո։