Կարմիր ծովով անցնող նավերը պաշտպանելու ԵՄ ռազմածովային առաքելությունը հայտնել է, որ իր «Պսարա» ֆրեգատը կիրակի օրը Ադենի ծոցում անօդաչու թռչող սարք է ոչնչացրել:
ԵՄ Aspides առաքելությունն իր գործունեությունը սկսել է փետրվարին՝ ի պատասխան Եմենի հութիների կողմից տարածաշրջանում նավերի գնդակոծման:
Տարածաշրջանում գործում են նաև այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը։





























