ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ հուլիսի 15-ի գիշերը ռուսական ՀՕՊ միջոցները ոչնչացրել եւ որսացել են ուկրաինական 22 անօդաչուներ։ Գերատեսչության հայտարարությամբ՝ 15 դրոն ոչնչացվել է Բրյանսկի մարզում, մեկը՝ Լիպեցկի մարզում եւ վեցը՝ անեքսիայի ենթարկված Ղրիմում, տեղեկացրել է «Մեդուզան»։
Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ անօդաչուն ընկել է Ստանովլյանսկի մունիցիպալ օկրուգի էլեկտրաենթակայանի տարածքում։ «Տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Զոհեր չկան։ Էլեկտրաենթակայանի աշխատանքը չի խափանվել»,- հայտնել է նահանգապետը։
Բրյանսկի մարզում, ըստ նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի տեղեկությունների, ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացել են 17 անօդաչու։ Բոլոր դեպքերի համար նահանգապետն ասել է, որ «տուժածներ եւ ավերածություններ չկան»։
Անեքսիայի ենթարկված Սեւաստոպոլի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոժաեւը տեղեկացրել է, որ մեկ անօդաչու խփել են Ֆիոլենտ հրվանդանի մոտ, բեկորներն ընկել են մասնավոր տան տարածքում։ Ռազվոժաեւի խոսքով՝ տուժածներ չկան։
Կուրսկի մարզում ՀՕՊ միջոցները խփել են անօդաչու Ժելեզնոգորսկի շրջանում, տեղեկացրել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը։ Հողի վրա հետեւանքների մասին նա չի նշել։
Օրյոլի մարզում, ըստ մարզպետ Անդրեյ Կլիչկովի, վաղ առավոտյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները վնասազերծել են ուկրաինական անօդաչու Օրյոլի մունիցիպալ օկրուգի տարածքում։ Տուժածներ եւ ավերածություններ չկան, տեղեկացրել է նահանգապետը։
Գիշերը անօդաչուի գրոհի մասին հայտարարել են նաեւ Բելգորոդի մարզում։ Տարածաշրջանի իշխանությունները հետեւանքների մասին չեն նշել։





























