«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում երկաթուղու անվտանգության բարձրացման եւ ահաբեկչական բնույթ կրող իրավախախտումների կանխարգելման նպատակներով ստեղծվում է հակաահաբեկչական հանձնաժողով:
ՀԿԵ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակաահաբեկչական հանձնաժողովը կհետեւի տրանսպորտային դատախազության եւ այլ վերահսկիչ մարմինների կողմից հակաահաբեկչական գործողությունների պահանջներից բխող բոլոր միջոցառումների իրականացման ընթացքին: «Սպասվում է, որ հանձնաժողովի ստեղծումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի երկաթուղային տրանսպորտի անվտանգ գործունեության վրա»,- նշեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում:



























