Գեներալ Ջենի Կարինյանը հինգշաբթի անցկացված արարողությանը ստանձնել է Կանադայի պաշտպանության շտաբի պետի պաշտոնը: Երկրի պատմության մեջ նա դարձրել է երկրի զինված ուժերը ղեկավարող առաջին կինը։
Ըստ Reuters-ի՝ կրթությամբ ռազմական ինժեներ Կարինյանը ծառայության 35 տարվա ընթացքում անցկացրել է կանադական բանակում՝ ղեկավարելով զորքերը Աֆղանստանում, Բոսնիա և Հերցեգովինայում, Իրաքում և Սիրիայում:
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները, լարվածության աճն աշխարհի այլ վայրերում, կլիմայի փոփոխությունը, մեր անձնակազմի նկատմամբ պահանջների ավելացումը երկրում և արտերկրում, և մեր ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին սպառնացող վտանգները այն բարդ մարտահրավերներից են, որոնք մենք պետք է հարմարվենք և դիմակայենք», - ասել է Կարինյանը Օտտավայի պատերազմի թանգարանում ունեցած ելույթի ժամանակ:
Կարինյանը հաջորդում է գեներալ Ուեյն Էյրին, որը 2021 թվականից ծառայել է որպես բանակի գլխավոր հրամանատար:
Անցյալ շաբաթ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց իր կառավարության հանձնառությունը՝ մինչև 2032 թվականը հասնելու ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ի նպատակին: Ըստ Կառավարության կանխատեսումների՝ 2024-25 ֆինանսական տարում Կանադայի պաշտպանական ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 1,39%-ը:





























