Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
«Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ»,- ասել է Սոբհանին։




























