Վիետնամում հաջորդ շաբաթ տեղի կունենա կառավարող կումունիստական կուսակցության առաջնորդ Նգուեն Ֆու Չոնգի պետական թաղումը։ Նա վախճանվել է ուրբաթ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը։

Կառավարության հայտարարությունում ասվում է, որ հուլիսի 25-26-ին կհայտարարվի երկօրյա ազգային սուգ, իսկ պետական թաղումը տեղի կունենա երկրորդ օրը։

Սգի ժամանակ չեն լինի հրապարակային զվարճություններ, իսկ դրոշները գրասենյակներում եւ հանրային այլ վայրերում կծածանվեն կիսով չափ իջեցված, նշված է հայտարարությունում։

Չոնգը վախճանվել է 80 տարեկանում։ Նա 13 տարի զբաղեցրել է ամենաազդեցիկ պաշտոնը Վիետնամում՝ վերահսկելով արագ տնտեսական աճը, կոռուպցիայի դեմ բազմամյա պայքարը եւ պրագմատիկ արտաքին քաղաքականությունը։