Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ կիրակի առավոտյան Եմենից Իսրայելին մոտեցող «երկիր-երկիր» դասի հրթիռ է որսացել:

Նշվում է, որ այն չի հասել Իսրայելի տարածք։

Էլիաթում և շրջակայքում տագնապ է հայտարարվել՝ նախազգուշացնելով բեկորների հնարավորության մասին: Հրթիռի արձակումը հաջորդել է շաբաթ օրը Եմենի Հոդեյդա նավահանգստի վրա իսրայելական ավիահարվածներին:

Հինգշաբթի օրը Թել Ավիվում անօդաչուի հարձակում է եղել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տասը՝ վիրավորվել է։ Ավելի ուշ հութիները ստանձնել են այդ  հարձակման պատասխանատվությունը: