Հինգշաբթի երեկոյան Ֆլեթհեդի ազգային անտառում հապալաս հավաքող տղամարդու վրա գորշ արջ է հարձակվե: 72-ամյա թոշակառուն, որի ինքնությունը դեռևս չի հաղորդվում, սպանել է արջին իր ատրճանակից, ասվում է Montana Fish, Wildlife and Parks-ի հայտարարության մեջ։
Հայտնի է, որ թեև տուժածի վնասվածքները բավական լուրջ են եղել նրան հիվանդանոց տեղափոխվելու համար, սակայն տղամարդու վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել, բայց, ըստ երևույթին, նա պարզ գիտակցություն է ունեցել, քանի որ կապ է հաստատել իշխանությունների հետ և բացատրել տեղի ունեցածը: Տղամարդը պաշտոնյաներին ասել է, որ միայնակ հատապտուղ է հավաքել Կոլումբիայի ջրվեժից մոտ 2 մղոն հյուսիսում, երբ արջը հարձակվել է իր վրա:
«FWP-ի աշխատակիցները և արջի մասնագետները արձագանքել են միջադեպին և հաստատել, որ չափահաս էգ արջ է սպանվել, - ասվում է գործակալության հայտարարության մեջ:- FWP-ն ստուգելում է, թե արդյոք արջի ձագեր կան: FWP-ն որոշել է, որ դա անակնկալ պաշտպանական հարված է եղել: Այս պահին այլ տեղեկություններ չկան»:



























