Վանուատու կղզիներում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Երկրաշարժի  մասին հայտնել է Գերմանական երկրագիտության  հետազոտական ​​կենտրոնը (GFZ): Ըստ Xinhua գործակալության՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են հուլիսի 22-ին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա և ի սկզբանե արձանագրվել է հարավային 15,38 աստիճան լայնության և արևելյան 168,07 աստիճան երկայնության կոորդինատներով կետում: