Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնը, որի շինարարական աշխատանքները դեռեւս իրականացվում են Շուշիում, շահագործման կհանձվի այս ձմեռ։ Ներկայումս կառույցում ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում։ Մասնագետների պնդմամբ, սա քաղաքում ամենամեծ կառույցն է եւ կարող է ծառայել իբրեւ հանգստյան տուն։ Կենտրոնի պայմանները հնարավորություն են տալիս անցկացնել բարձր մակարդակի հանդիպումներ, գիտաժողովներ։ Արցախի ղեկավարությունը կարեւորում է Շուշիում կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի բացումը՝ բանկային եւ ֆինանսական մասնագետներ պատրաստելու հարցում։
Հիշեցնեք, որ Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի կառուցման նախագիծը, ինչպես նաեւ բանկային ոլորտում համագործակցության վերաբերող խնդիրները քննարկվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ։ Ինչպես նշել է Սահակյանը կենտրոնը, կդառնա հանրապետությունում ֆինանսական եւ բանկային կադրեր պատրաստելու ժամանակակից կարեւորագույն կառույց։




























