ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին երկրի խայտառակություն է անվանել։

«Խաբեբա Ջո Բայդենը և ստախոս Քամալա Հարիսը մեծ խայտառակություն են Ամերիկայի համար, նման բան նախկինում չի եղել», - գրել է նա իր Truth Social էջում:

Թրամփը նաև նշել է, որ Բայդենի ելույթը Սպիտակ տնից՝ ընտրապայքարից դուրս գալու որոշման վերաբերյալ, «հազիվ հասկանալի էր և շատ վատը»։

Բայդենը հուլիսի 21-ին հայտարարեց, որ չի հավակնի վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում՝ միաժամանակ աջակցելով Հարիսի առաջադրմանը դեմոկրատական ​​թեկնածուի պաշտոնում: