Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն չի բացառել, որ միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում։
«Պարոն Իվանիշվիլին, եթե որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, վստահ եմ, որ նա կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը», - Ըստ NewsGeorgia-ի՝ հայտարարել է Բրեգաձեն։
Սա առաջին անգամ է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն Իվանիշվիլիի հնարավոր նոր դերի մասին ենթադրություն են անում, ինչն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Վրաստանում այլևս նախագահական ուղղակի ընտրություններ չեն անցկացվում. Հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո նոր նախագահին կընտրի 300 ընտրողներից՝ խորհրդարանի անդամներից և մարզերի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը։





























