Այսօր՝ հուլիսի 27-ին, Արևմտյան Վրաստանում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով՝ ժամը 09:45-ին Սամեգրելոյի Չխորոցկու մարզկենտրոնից 13 կմ հեռավորության վրա։ Դեռևս տեղեկություններ չկան շենքերի վնասների մասին։