«Բրիտանական կինոյի» պատրիարք Քեն Ռասսելը մահացել է քնի մեջ երկրի կլինիկաներից մեկում: Հռչակավոր ռեժիսորը 84 տարեկան էր, հաղորդում է Associated Press-ը:

Նրա ամենահայտնի ֆիլմը «Սիրահարված կանայք» կինոնկարն է, որը նկարվել է 1969թ.: Այն հիմնված է Դեվիդ Հերբերտ Լոուրենսի համանուն վեպի վրա, եւ արժանացել է «Օսկարի» կանացի լավագույն դերակատարման համար: Հայտնի ֆիլմերից են նաեւ «Լեդի Չաթերլեյը», «Սատանաներ», «Երաժշտության սիրահարները»:

Ռասսելը հայտնի է նաեւ որպես The Who խմբի «Թոմմի» ռոք-օպերայի հեռուստատեսային տարբերակի ռեժիսոր:

Քեն ռասսելը կինոյի պատմության ամենահակասական դեմքերից է: Նրա ֆիլմերը հաճախ քննադատների դատափռտմանն էին արժանանում, արգելվում դատական կարգով, քանի որ նա էրոտիկ տեսարաններ էր օգտագործում: