Իոսիֆ Ստալինի դուստրը` Սվետլանա Ալիլուեւան մահացել է ոչ թե իր տանը, այլ ծերանոցում` նոյեմբերի 22-ին: Մտերիմ մարդիկ չեն եղել, ուստի նրա մահվան լուրը հայտնի է դարձել վեց օր ուշ: Սվետլանա Ալիլիուեւայի մահը բառացիորեն ընդգծեց նրա կյանքի ողբերգականությունը, հաղորդում է «Վեստին»:
Նշենք, որ Լանա Փիթերսի` Սվետլանա Ալիլիուեւայի մահվան մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28-ին:
Ստալինի դուստրը քաղաքական ապաստան էր խնդրել ԱՄՆ-ից «Սառը պատերազմի» տարիներին: Մոր մահը 1932թ., ինչի պատճառները երկար ժամանակ նրանից թաքցնում էին, ինչպես նաեւ հոր մասին ճշմարտությունը, արմատապես փոխեցին Սվետլանայի հայացքները: Անձի պաշտամունքի վերացումից հետո նա վերցրեց մոր ազգանունը: 67թ. նա գնաց Հնդկաստան` քաղաքացիական ամուսնու թաղմանը եւ այդպես էլ չվերադարձավ: Գնաց Արեւմուտք: Սենսացիա էր, որ խորհրդային առաջնորդի դուստրը ապաստան է խնդրում Ամերիկայից:
Հոր մասին նրա գիրքը բեսթսելլեր դարձավ: ԱՄՆ-ում նա դարձավ Լաա Փիթերս` վերցնելով ամուսնու ազգանունը: Մոսկվա վերադարձավ 84-ին, որոշ ժամանակ ապրեց Վրաստանում, սակայն երկու տարի անց կրկին հեռացավ:
Վերջին տարիներին նա ապրում էր Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի համեստ տանը, որի վճարը տալիս էր պետությունը: Եւ որեւէ մեկի հետ չէր շփվում:



























