Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվի Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում ընտրական գործընթացն ընթանում է խախտումների պայմաններում, ըստ վրացական Առաջին ալիքի՝ նա հատկապես ընդգծել է գործընթացին արտաքին միջամտությունը։

Ըստ նրա՝ «Ժողովրդավարության փառատոնն» օգտվում է արտաքին ֆինանսավորումից, ինչը ընտրական գործընթացի խախտում է, և դրա օրինակն է Դանիայի դեսպանատունը։

Պապուաշվիլին օտարերկրյա ֆինանսավորմամբ նախընտրական քարոզարշավին հարթակ տրամադրելն  ուղղակի միջամտություն է համարել ընտրական գործընթացին:

«Մյուս կողմից, տեսանք Միխայիլ Սահակաշվիլիի պաստառներն ու գովազդները։ Դանիայի դեսպանատունը հաշվետու է իր ժողովրդին ու կառավարությանը, ոչ թե վրաց ժողովրդին, և հավանաբար դա է պատճառը, որ նրան քիչ է հետաքրքրում այս հարցը: Եթե ​​այնտեղ ցուցադրվեր դանիացի հանցագործի լուսանկար, վստահ եմ, որ դա իրենց գործը կհամարեին ու բացատրություն կտային։ Բայց հարցը վերաբերում է վրաց ժողովրդին, և իրենց նեղություն չեն տալիս բացատրություններով հանդես գալ»,- ընդգծել է Շալվա Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը, հեռվից վերահսկելով գործընթացը, եզրակացությունները կարտացոլի զեկույցում։