Ռուսական բեմի պրիմադոննա Ալլա Պուգաչովան նոյեմբերի 28-ին սրտի գանգատներով տեղափոխվել է Բակուլաեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոն, բայց նոյեմբերի 19-ի առավոտյան արդեն դուրս է գրվել:

Ըստ 62-ամյա երգչուհուն մոտ կանգնած աղբյուրի` Ալլա Բորիսովնայի ինքնազգացողությունը  կտրուկ վատացել է, եւ նա որոշել է բժշկի դիմել:

 Life News-ը տեղեկացնում է, որ երգչուհին բարդ հետազոտություն է անցել` զոնդավորում,  անոթների անցանելիության ստուգում, եւ, բարեբախտաբար, ոչ մի լուրջ շեղում չի հայտնաբերվել:

«Ստենտավորման դեպքում պետք է խիստ սննդակարգով սնվել, իսկ Ալլա Բորիսովնան, երեւում է, ոչ միշտ է կատարում բժիշկների ցուցումները», - ասել է բժիշկը:

Գործակալությունը  հիշեցնում է, որ անցած տարի երգչուհու օրգանիզմում միանգամից չորս ստենտ էին տեղադրել: Դա տեղի էր ունեցել 2010թ. դեկտեմբերի 22-ին:

Ալլա Բորիսովնան մեկ օր բժիշկների հսկողության տակ մնալուց հետո այսօր առավոտյան ժամը տասի սահմաններում լքել է բժշկական կենտրոնը: