Լենինի մարմինը Ռուսաստանում տոտալիզատորի են դրել: Բուքմեյքերներն առաջարկում են դրույքներ կատարել, թե պրոլետարական հեղափոխության առաջնորդի հուղարկավորման հարցում Պետդուման ինչ որոշում կկայացնի: Չորս օրվա ընթացքում դամբարանի մումիայի ճակատագրի համար երկու հազարից ավելի մարդ դրույքներ է կատարել: Ընդ որում` մեծամասնությւնը կարծում է, որ առաջնորդին 2012թ. արդեն կհանեն դամբարանից, գրում է «Իզվեստիա»-ն:
Այս նախաձեռնությունը բուքմեյքերական «Դրույքների լիգա» հոլդինգինն է, որն արդեն տոտալիզատորի է հանել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչը, ըստ ԿԸՀ-ի, օրենքի խախտում է:
Լենինի մումիայի համար լուծման վեց տարբերակ է առաջարկվում` նոր հնգամյա Դումայի ամեն տարվա համար, 6-րդն էլ այն է, որ Լենինը այդպես էլ չի հուղարկավորվի: Դրույքաչափերը ամեն տարի մեկով ավելանում են: Ամենացածր գործակիցը Խորհրդային պետության հիմնադրի մնացորդները տեղում թողնելու տարբերակի դեպքում է:
Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը`51%-ը, քվեարկել է այն տարբերակի օգտին, համաձայն որի` 2012թ. Լենինը հողին կհանձնվի: 6-րդ գումարման Դումայի աշխատանքի 2-րդ տարում հողին հանձնելու օգտին քվեարկել է 25%-ը, երրորդի համար` 11%-ը, չորրորդի համար` 2%-ը, հինգերորդի համար` 1%-ը: Բուքմեյքերների հաճախորդները չեն հավատում, որ Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդը կշարունակի մնալ ապակյա դագաղում: Դրա օգտին քվեարկել է ընդամենը 10 մարդ` 0,5%-ից պակաս:
Բուքմեյքերներն արտասովոր գրազը բացատրում են շատերին հուզող խնդրի վրա ուշադրություն հրավիրելու ձգտմամբ:



























