Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդուն` Վիկտոր Բատուրինին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության փորձ անելու մեջ:

Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «ԻՆՏԵԿՈ» ընկերության գրասենյակում Բատուրինը ներկայացրել է 10,8 մլն ռուբլու պարտամուրհակ եւ պահանջել վճարում կատարել: Սակայն աշխատակիցները կասկած են հայտնել դրա իսկության վերաբերյալ:

Քննությունը համոզված է, որ կասկածյալը տեղյակ է եղել դրա կեղծ լինելու փաստին: Նա հայտնել էր, թե ստորագրել է այդ մուրհակը «ԻՆՏԵԿՈ»-ի նախագահի` իր քրոջ Ելենա Բատուրինայի հրահանգով: Քննիչները միջնորդելու են, որ Բատուրինին տնային կալանքի ենթարկեն: