Ուրբաթ օրը Հորդանանի և Սիրիայի սահմանին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Գերմանական Երկրաբանության հետազոտական կենտրոնը (GFZ): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացել են Սիրիայի և Լիբանանի բնակիչները։
Իր հերթին, Սիրիայի երկրաշարժերի ազգային կենտրոնը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները զգացել են Սիրիայի արևմուտքում գտնվող Սալամիա քաղաքի բնակիչները, որից ոչ հեռու երկուշաբթի 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ էին վիրավորվել, հայտնում է Reuters-ը։





























