Այսօր՝ օգոստոսի 19-ին` ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի 3-րդ փողոցում գտնվող ավտոտնակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Պարզվել է, որ ավտոտնակում կայանված է եղել չշահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա:





























