Ամեն ինչ սկսվեց SOCAR-ի և «Գազպրոմի» միջև համագործակցության ընդլայնման համաձայնագրից։ Դա դեռ ոչինչ, բայց երկու նրբերանգ կա: Դրա մասին ուկրաինական «nv.ua» կայքում գրել է ուկրաինացի տնտեսագետ Անատոլի Ամելինը։

«1. Մի կողմից Գազպրոմին բաժին է ընկնում ռուսական բյուջեի մուտքերի 10%-ը, որի հաշվին ֆինանսավորում է Ուկրաինայի դեմ ագրեսիան։ Իսկ SOCAR-ը, փաստորեն, օգնում է համալրել ուկրաինացի երեխաներին սպանող ռազմական հանցագործի բյուջեն:

Մյուս կողմից, Ադրբեջանը (որին պատկանում է SOCAR պետական ​​ընկերությունը) Ուկրաինայի ռազմավարական գործընկերն է (այդպես է ասել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին)։

Ի պաշտպանություն SOCAR-ի հրապարակվել է ուկրաինական տեսակետի առաջնորդների մի քանի տեքստեր։

Ադրբեջանն իսկապես Ուկրաինային շատ է օգնում:

Ադրբեջանն էներգետիկ սարքավորումների մի քանի խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի էներգետիկայի նախարարությանը 7,6 միլիոն դոլար հատկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։

Ուղարկվել են 34 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մի քանի խմբաքանակ (սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ):

SOCAR-ը վառելիք է փոխանցել Ուկրաինա:

Վերականգնվել է Իրպենի դպրոցը:

Ադրբեջանն օգնում է ուկրաինացի երեխաների վերականգնմանը:

Տեղեկություն կար նաև Ադրբեջանի կողմից Ուկրաինային արկերի մատակարարման մասին։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ Ուկրաինային 40 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերել։

Իմ հաշվարկներով՝ գումարը գրեթե կրկնակի բարձր է և կազմում է մոտ 80 միլիոն դոլար։

Սա կարևոր է, բայց դա ագրեսոր երկրի հետ համատեղ վաստակած գումարի չնչին մասն է։

Էլի մի քանի թիվ.

Գազի արտահանում: Տարբեր գնահատականներով՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև գազի փոխադարձ առևտուրը մոտ 2022 թվականին կազմում է 0,5 միլիարդ խորանարդ մետր՝ 100-120 միլիոն դոլարի դիմաց:

2023 թվականին՝  մոտ 1 միլիարդ խմ՝ 200-250 միլիոն դոլարով:  

2024 թվականին (կանխատեսում, սպասվում է մոտ 1 միլիարդ խմ՝ 250 միլիոն դոլարի դիմաց (կախված՝ շուկայական գներից):

Այսինքն՝ երեք տարվա պատերազմի ընթացքում՝ 500 միլիոն դոլարի առևտուր։

«Ուկրաինայի ռազմավարական գործընկեր» Ադրբեջանը Ռուսաստանի գլխավոր առևտրային գործընկերն է (ինչպես իրենք են գրում) նախկին ԽՍՀՄ երկրների շարքում, որոնք ԵԱՏՄ անդամ չեն։

Ադրբեջանի ՀՆԱ-ն 2023 թվականին կազմել է 72 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 4,3 միլիարդ դոլար։

2022-2024 թվականներին Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններից Ադրբեջանի գնահատված տարեկան շահույթը կազմում է մոտավորապես 1,4-1,8 միլիարդ դոլար:

Հիշեցնեմ, որ 3 տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրված օգնությունը կազմել է մոտ 80 միլիոն դոլար կամ 5,7 %։

Իսկ այժմ «Ուկրաինայի ռազմավարական գործընկեր» Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին (Ռուսաստանի և Չինաստանի միջև նախագիծ) անդամակցելու հայտ է ներկայացրել:  

Այդ ամենով հանդերձ Ադրբեջանը (Ռուսաստանի համաձայնությամբ և աջակցությամբ) ներգրավված է եվրոպական շուկայում ռուսական գազի փոխարինման եվրոպական խաղի մեջ։

Եվրոպացի պաշտոնյաներն Ադրբեջանին գազ մատակարարելու սխեմա են առաջարկել այն խողովակաշարով, որը ներկայում Ուկրաինայի տարածքով ռուսական գազ է մատակարարում ԵՄ-ին, Politico-ին հայտնել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:

Բայց մի նրբերանգ կա:  Որտեղի՞ց է Ադրբեջանը ստանալու Եվրոպային անհրաժեշտ գազի ծավալները:

Ռուսաստանից մատակարարվող գազի նվազող ծավալը փոխարինելու համար Բաքուն կկարողանա՞ արդյոք արդյունահանումն ավելացնել 30 միլիարդ խմ-ով։

Պատասխանը  գիտեք։

Ընդմսին, գործարքն, ըստ ամենայնի, կկայանա:

Եվ դա կանցնի Եվրոպայի և Ադրբեջանի միջև Ուկրաինայի տարածքով, ըստ էության, ռուսական գազի վերաարտահանման սկզբունքով։

Փորձագետների թվարկած «դրական կողմերից» այստեղ կարող են լինել.

  • ուկրաինական գազատրանսպորտային համակարգի համալրումը և ռուսական հրթիռային հարձակումներից դրա «պաշտպանվածությունը» ։
  • Ուկրաինան այդ գազի տարանցումից եկամուտ կստանա (2023 թվականին այն կազմում էր տարեկան գրեթե 900 միլիոն դոլար)։
  • Մեր եվրոպացի գործընկերները գազ և ջերմություն կունենան մատչելի գներով։
  • «Մենք կպահպանենք հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Բացասական կողմերը.

  • «Մենք մեր ձեռքով շարունակում ենք օգնել համալրել ռուսական բյուջեն, որից ֆինանսավորվում է Ուկրաինայի դեմ պատերազմը։

Ի՞նչ անել այս երկընտրանքի կապակցությամբ:

Արգելափակել SOCAR-ը և նրա Գազպրոմի հետ համագործակցությունը, Գազպրոմին զրկել լրացուցիչ 20-30 միլիարդ դոլար եկամուտից և թողնել Եվրոպան առանց գազի և նրա գազատրանսպորտային համակարգը մեռած ու գնդակոծության տակ:

Արդյո՞ք Ուկրաինայի «ռազմավարական գործընկերը», որն ագրեսորի հետ աշխատելուց իր շահի 5%-ը ծախսում է Ուկրաինային օգնելու համար, ամեն կերպ կօգնի համալրել ագրեսոր երկրի բյուջեն, բայց նաև կօգնի եվրոպացիներին ռուսական գազ ունենալ և պահպանել իրենց գազատրանսպորտային համակարգը»,- գրել է նա։