Հնդկաստանը նպատակադրվել է մինչև 2029 թվականը դառնալ աշխարհի 10 լավագույն զբոսաշրջային երկրներից մեկը: Հավակնոտ ծրագրի մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության և մշակույթի նախարարության ղեկավար Գաջենդրա Սինգհ Շեկխավատը՝ ելույթ ունենալով Համաշխարհային առաջնորդների ֆորումում, գրում է The Economic Times-ը։

Այժմ հանրապետությունը զբաղեցնում է 39-րդ տեղը զբոսաշրջային 119 ուղղությունների վարկանիշում։ Սակայն իշխանությունները մտադիր են արմատապես փոխել իրավիճակը։

«Մեր նպատակն է 5 տարվա ընթացքում տեղ գտնել աշխարհի զբոսաշրջային ուղղությունների լավագույն տասնյակում»,- ​​հայտարարել է նախարարը։

Հավակնոտ նպատակներին հասնելու համար Հնդկաստանը ապավինում է զբոսաշրջային երթուղիների բազմազանացմանը: Ներկայումս օտարերկրյա այցելուների 65%-ն այցելում է 28 նահանգներից միայն 6-ը և Դելիի մայրաքաղաքային շրջանը: Իշխանությունները մտադիր են հանրաճանաչ դարձնել երկրի մյուս շրջանները՝ գրավելով ճանապարհորդներին  հարուստ մշակույթով և խոհանոցով։